Այսօր NEWSPRESS.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի տեղակալ Մանուկ Խաչատրյանը նաև երգում է։
Հրապարակումը, որը վերնագրել էինք «Կարմիր շապիկով, բոթասներով, գետնին նստած, ավտոմեքենային «փարված»՝ ոստիկանության պաշտոնյան երգում է մեր հողերը հետ բերելու մասին ու․․․ ծառայում Նիկոլ Փաշինյանին» երկար չխոսենք, այն կարող եք կարդալ հղումով, նշենք միայն, որ մեր հրապարակումից հետո պաշտոնյան Յութուբի իր ալիքից հեռացրել է տեսանյութը՝ հավանաբար կարծելով, թե այն մեր ձեռքի տակ չի լինի։
Իզուր։
Ներկայացնում ենք վիդեոսքրինը, որում երևում է, որ հենց նրա յութուբյան ալիքում է եղել ներբեռնված այդ հոլովակը։