Բաքվի դատարանն Արայիկ Հարությունյանին և Լևոն Մնացականյանին ցմահ ազատազրկման դատապարտեց – CIVILNET

Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյան գործով դատավարությունը։ Բաքվի դատարանը նրանց ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարության ընթացքում պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդել էին Հարությունյանի և Մնացականյանի նկատմամբ կիրառել հենց այս պատժաչափը։ Բաքվի կողմից առաջադրված մեղադրանքների հիման վրա ընթացող դատական պրոցեսն ավարտվել է մեղադրական եզրակացության ամբողջական հաստատմամբ։ Արաիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը գերեվարվել էին 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումից և բնակչության բռնի տեղահանումից հետո։

Leave a Comment