Բաքվի դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին ցմահ ազատազրկում էր սպառնում, սակայն Ադրբեջանի քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս, քանի որ դատարանի դատավճռի հրապարակման պահին նրանց 65 տարին լրացած է։ Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։ *** Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերը 2024-ի դեկտեմբերի կեսին ուղարկվել էին դատարան: Այս քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ […]