
Գնդերեցներին բանակից վտարած Պապիկյան Սուրիկը, ըստ հավաստի տեղեկությունների, նոր ձև է գտել՝ եկեղեցու ներսում պառակտումը խորացնելու, այն վարկաբեկելու. առաջարկում է մայորի կոչում ու 700000 դրամ աշխատավարձ բոլոր կարգալույծ եղած այն հոգևորականներին ու նախկին գնդերեցներին, ովքեր կուրանան Կաթողիսոկին ու կմիանան Նիկոլին, իսկ նրանք, ովքեր արդեն իսկ ուրացել են, հաստատ կմնան իրենց ընտրության մեջ:
Սա նշանակում է, որ հարկատուների փողերի հաշվին Սուրիկը որոշել է մարդկանց կաշառել. Ալլահշուքյուրի հրամանն են կատարում ու փորձում բարձր կատարողականություն ապահովել:
Սա աննախադեպ ստորություն է, իհարկե, որի նպատակը եկեղեցականներին ու եկեղեցուն հնարավորինս շատ վարկաբեկելն է. Նիկոլն ուզում է ապացուցել, թե ոչ ոք իրենից ավելի լավը չէ, ոչ ոք ավելի մաքուր ու պակաս դրամասեր չէ, և ինչպես ինքը ծախեց երկիրը՝ փողի դիմաց ընկնելով թուրքերի տակը, այնպես էլ եկեղեցականերն են պատրաստ դավաճանել սրբություններն ու իրենց սկզբունքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: