Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին


Փետրվարի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:


 


«Դեսպան Բաղդասարյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման, նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:


 


Նախագահ Աունը հաջողություն մաղթեց դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր լիարժեք պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրությունում:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment