Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սերգեյ Լավրովին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ:

Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԱԺ-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment