Պուտինի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթացի մասին


Միջազգային


Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում դրական առաջընթաց կա:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և միջազգային տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«Մենք տեսնում ենք, որ առաջընթաց անկասկած գրանցվում է, և առաջընթացը դրական է», – լրագրողներին ասել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ որոշ երկրների կողմից խաղաղության համաձայնագիրը խոչընդոտելու փորձերը վկայում են բանակցային գործընթացում իրական առաջընթացի մասին։


Leave a Comment