«Մենք այս վիճակով չենք կարող այլ բան ունենալ, քան պարտադրված խաղաղությունն է»․ Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանավեճի թեմա չի կարող և չպետք է դառնա «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքը:
     Միանշանակ՝ խաղաղություն:
     Բանավեճի թեմա կարող է և պետք է դառնա «բանակցվա՞ծ խաղաղություն, թե՞ պարտադրված խաղաղություն» երկընտրանքը:
     Միանշանակ՝ բանակցված խաղաղություն:
     Բայց մենք այս վիճակով չենք կարող այլ բան ունենալ, քան պարտադրված խաղաղությունն է, որ հիմա արյան գնով վաճառվում է Հայաստանի քաղաքացիների վրա:
     Որովհետև բանակցված խաղաղության գնացքը մենք բաց ենք թողել բազում անգամներ»:

Leave a Comment