«Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր է առաջարկելու – Armenia Today

Միլանի «Ինտերը» կարող է մրցաշրջանի վերջում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է FCInter1908-ը։

Նշվում է, որ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է հունիսին, և ակումբը դեռևս կապ չի հաստատել խաղացողի գործակալի հետ։

Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Հետևաբար, ըստ լուրերի, «Ինտերը» մտածում է փորձառու կիսապաշտպանին կարճաժամկետ պայմանագիր կնքելու մասին։

2025 թվականի սեպտեմբերին Մխիթարյանն արժանացել էր «Ինտերի» Gentleman Inter մրցանակին։

Leave a Comment