Իսլամաբադում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի եռակողմ սեմինարը

Պակիստանի արտգործնախարարությանը կից գործող «Տարածաշրջանային հետզոտությունների ինստիտուտ»-ում առանձին ստորաբաժնմամբ բացվել է «Թուրքիա-Ադրբեջան» ծրագիր։ Իսլամաբադում բացման կապակցությամբ տեղի է ունեցել նաև «Համատեղ հեռանկարներ և տարածաշրջանային կայունություն. Թուրքիա, Ադրբեջան և Պակիստան» խորագիրը կրող սեմինար, որին մասնակցել են 3 երկրներից դիվանագետներ ու ռազմագետներ։

Սեմինարի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները և եռակողմ հարաբերությունները։

Մասնավորապես նշվել է, որ երեք երկրների հարաբերությունները ոչ միայն դիվանագիտական են, այլ նաև հիմնված են եղբայրական կապի վրա, որն ունի լեզվական, պատմական ու մշակութային արմատներ։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Comment