Աբու Դաբիի հանդիպումը. Սպերցյանը գնահատել է Ծառուկյանի հնարավորությունները UFC-ում

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ուշադրությամբ հետևում է UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի կարիերային։

Փետրվարի 3-ին Արման Ծառուկյանը Աբու Դաբիում ներկա է գտնվել Winline Ձմեռային գավաթի առաջին տուրի շրջանակում կայացած «Կրասնոդար» – ԲԿՄԱ հանդիպմանը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «բանակայինները»՝ 5:4:

«Հետևում եմ Արմանի մենամարտերին։ Հույս ունեմ, որ նրան շուտով UFC-ում տիտղոսային մենամարտի հնարավորություն կտրվի»,- ասել է Սպերցյանը։

Հավելենք, որ ավելի վաղ Ծառուկյանը սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ՝ շնորհակալություն հայտնելով գործարարին քաղաքի և ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Armsport

Leave a Comment