Ռուսաստանում առաջարկել են նոր օրինագիծը, որը կարող է սահմանափակել երեխաների ռուսաստանյան քաղաքացիությունը՝ ծնողների պարտավորությունների չկատարելու պատճառով Պետդումայում պատրաստել են նոր փոփոխություններ, որոնք նախատեսում են՝ արտասահմանցի քաղաքացիների երեխաները, որոնք ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, կարող են զրկվել քաղաքացիությունից, եթե ծնողը չի գրանցվել զինվորական հաշվառման սկզբնական փուլում: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Ըստ օրինագծի՝ քաղաքացիությունից չեն զրկվի այն երեխաները, ովքեր քաղաքացիություն են ստացել ծնունդով կամ այն դեպքերում, երբ երկրորդ ծնողը ռուսաստանի քաղաքացի է: Օրինագիծը մշակել են Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը, անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարևը և այլ պատգամավորներ: Փոփոխությունները նաև սահմանում են, որ քաղաքացիությունից զրկված անձը կարող է նորից դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար ամենաքիչը երեք տարի անց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահը մարդասիրական նպատակներով կկրճատի այս ժամկետը:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի դարձածները պարտավոր են քաղաքացիություն ստանալուց հետո մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կանգնել նախնական զինվորական հաշվառման տեղի զինկոմիսարիատում։