
Փետրվարի 6-ին Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է ամերիկյան Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ ուրբաթ օրը նախատեսված միջուկային բանակցությունները չեղարկվել են, քանի որ Իրանը հրաժարվել է համաձայնագրից»,- պնդել է նա X-ում։