Արամ Ա-ն նամակ է հղել Վենսին՝ միջնորդելու Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցից առաջ Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական գրությամբ դիմել է նրան՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը և խնդրելով ԱՄՆ միջնորդությունը։

Նամակում Արամ Ա–ն հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակ սահմանում է ռազմագերիների ազատ արձակման պարտավորությունը, ինչպես նաև ընդգծել է հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության կարևորությունը։

Leave a Comment