Միացյալ Նահանգների՝ Իրանի հետ բանակցելու պատրաստակամությունը չպետք է դիտարկել որպես զիջում Թեհրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նախագահ (Դոնալդ) Թրամփը պատրաստ է հանդիպել և շփվել բոլորի հետ աշխարհում։ Մենք հանդիպումները չենք դիտարկում որպես զիջում», – ասել է Ռուբիոն՝ մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների ծրագրերը։
«Մենք պատրաստ ենք նստել և լսել ցանկացած հակառակորդի, լինի դա հակառակորդ, թե դաշնակից։ Նախագահը միշտ բաց է դրա համար», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։