Տնտեսական կապերը թույլ կտան նվազեցնել ռիսկերը. քաղաքագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տնտեսական կապերը թույլ կտան նվազեցնել ռիսկերը. քաղաքագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբու Դաբիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ընդունել են՝ երկու հասարակություններն առօրյայում ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին։

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարևոր է համարում նրանց հանդիպումը, նշելով՝ մեծաթիվ կուտակված հարցեր կան քննարկելու։

Խոսելով տնտեսական կապերի մասին, քաղաքագետը նշեց՝ տնտեսական կապերը հանդիսանում են կարևոր փոխադարձ վստահության մեխանիզմ։

Քոչինյանը առաջարկում է ստեղծել առանձին տնտեսական բանակցային տրեկ, որը կզբաղվի բացառապես տնտեսական և առևտրային հարաբերություններով։ 

Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ իրական խաղաղաշինությունը մեր երկրների միջև սկսվելու է հենց պայմանագրի ստորագրումից հետո, և այստեղ հասարակությունը, հատկապես՝ քաղհասարակությունը, ունի անկյունաքարային նշանակություն։

 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment