Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենով 8 վագոն կուղարկվի ՀՀ

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենով 8 վագոն կուղարկվի ՀՀ

4 փետրվարի 2026 – 17:15 AMT

PanARMENIAN.NetՓետրվարի 4-ին Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենով բեռնված 8 վագոն կուղարկվի ՀՀ, գրում է Haqqin.az-ը:

Ըստ նույն լրատվամիջոցի՝ փետրվարի 3-ին Հայաստան է հասել Ադրբեջանի տարածքով ուղարկված ռուսական ցորենի նախորդ խմբաքանակը՝ 25 վագոն 1 746 տոննա ընդհանուր քաշով:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել արդեն 285 վագոն հացահատիկ՝ ընդհանուր մոտ 19, 900 տոննա քաշով։

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ներկրվել նաև ղազախական ցորեն:

Leave a Comment