Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ են հանձնել։
Ալիևն իր ելույթում նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը «6 ամիս է՝ խաղաղության մեջ են»:
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա առանձնահատուկ զգացողություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո վերջին վեց ամիսները եղել են գործընկերության, համագործակցության և երկարաժամկետ ու կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի ամիսներ»,- ասել է Ալիևը: