Սպիտակ տունը բացահայտել է Հնդկաստանի հետ կնքված 500 միլիարդ դոլարի գործարքի մանրամասները



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հնդկաստանը համաձայնել է ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։

«Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և ավելի շատ ամերիկյան նավթ գնել Միացյալ Նահանգներից, և հնարավոր է՝ նաև Վենեսուելայից», – ասել է Լիվիտը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ գործարքի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պարտավորվել է գնել 500 միլիարդ դոլարի ամերիկյան էներգետիկ, տրանսպորտային և գյուղատնտեսական արտադրանք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment