Ի տարբերություն քրդերի առաջնորդ Մազլում Աբդիի՝ Արցախի ղեկավարությունից ոչ մեկ չգնաց դրան. Կիվիրյան

Ի տարբերություն քրդերի առաջնորդ Մազլում Աբդիի՝ Արցախի ղեկավարությունից ոչ մեկ չգնաց դրան. Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Որպեսզի քրդերին կարողանան պահել իրենց հողի վրա, Ռոժավայի ղեկավարությունը պարտությունից հետո համաձայնվեց ենթարկվել Դամասկոսին՝ փաստացի հրաժարվելով ավելի քան տասնամյա անկախությունից։ 

Ոչ մեկը չի ասում, թե դա լավագույն որոշումն է ու կապահովի քրդերի անվտանգությունը, սակայն պարտության պարագայում դա վերջին տարբերակն էր։ Այլ պարագայում քրդերը պետք է լքեին այդ հողը, ու երկու միլիոն մարդ դառնալու էր գաղթական։ 

2020թ․ պարտությունից հետո Արցախի ղեկավարությունն էլ կարող էր գնալ այդ տարբերակին ու այդ գնով պահել արցախահայությանն իր հողի վրա։ Գլոբալ առումով, վերջում դա էր մնացել․ մի քիչ այս կամ այն կողմ։ 

Ուղղակի, ի տարբերություն քրդերի առաջնորդ Մազլում Աբդիի, ով այդ իրավիճակում գնաց այդ քայլին՝ ստանձնելով ողջ պատասխանատվությունը, Արցախի ղեկավարությունից ոչ մեկը երեք տարի այդպես էլ չգնաց դրան, մինչև վերջ խաբելով ու մանիպուլացնելով սեփական ժողովրդին, իսկ վերջում՝ թողնելով անտեր ու դարձնելով փախստական։ 

Ընդ որում, Արցախում միակն, ով համաձայն էր վերցնել իշխանությունը և իրավիճակը տանել այդ ճանապարհով, Սամվել Բաբայանն էր, ում Նիկոլի աշխատասենյակից ու Մելիք Ադամյանից ցուցումներ ստացող Արցախի ռազմա-քաղաքական էլիտան ամեն կերպ հրաժարվեց մոտ թողնել իշխանությանը։ 

Ընդ որում, այդ մարդիկ այն կարգի խոտ էին, որ մեկը մեկին փուռը տալով՝ վերջում հայտնվեցին Բաքվի բանտում, մի քանիսն էլ կարողացան պլստալ ու հիմա Երևանում հայրենասեր են խաղում»:

 

Leave a Comment