
«Մենք 30 տարի պատերազմի մեջ էինք, այսօր խաղաղության մեջ ենք»,- Աբու Դաբիում ընթացող «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ միևնույն հարթակում կանգնած՝ ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Արդեն 6 ամիս է՝ մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, անսովոր է, բայց մենք արագ ենք ընտելանում»,- ասաց նա: Նա երախտագիտություն հայտնեց Հռոմի պապին, Դոնալդ Թրամփին, «Զայեդ մրցանակաբաշխության կազմակերպիչներին: «Մեր օրինակը կարող է որպես ճանապարհային քարտեզ ընդունվել հակամարտող երկրների կողմից»,- հավելեց Ադրբեջանի նախագահը: