Ալեն Սիմոնյանը և Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարեն Մոսկվայում – Armenia Today

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպեն Մոսկվայում, հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 4-ի իր ճեպազրույցում։

«Բանակցությունները կկենտրոնանան երկկողմ համագործակցության արդիական հարցերի և տարածաշրջանային խնդիրների վրա։ Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում և այս ոլորտում երկխոսությանը»,- նշել է Զախարովան։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կգտնվի փետրվարի 4-7-ը՝ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

 

Leave a Comment