Պուտինն ու Սի Ծինփինը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին

https://arm.sputniknews.ru/20260204/putinn-u-si-tsinpiny-hatuk-ushadrutjun-en-dardzrel-irani-shurj-steghtsvats-iravitshakin-98398012.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98397673_646:0:3377:2048_1920x0_80_0_0_80591cc8b87d54f278638407f88e7bdd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, ռուսաստան, չինաստան

վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, ռուսաստան, չինաստան

Բաժանորդագրվել

Կրեմլում զրույցը գնահատել են որպես ջերմ և բարեկամական։ Նշվում է, որ առաջնորդները ջերմ մթնոլորտում ամփոփել են անցած տարվա արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը տեսակոնֆերանսի ձևաչափով զրույցի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած ուղիղ ջերմ զրույցը թույլ տվեց երկու առաջնորդներին հաստատել առաջիկա ժամանակահատվածում համատեղ աշխատանքի ռազմավարական, սկզբունքորեն կարևոր առաջնահերթությունները», – ասել է Ուշակովը լրագրողներին:

Պուտինը և Սի Ծինփինը վերստին արձանագրել են, որ երկու երկրների միջև համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը գտնվում են աննախադեպ մակարդակի վրա, կրում են իրավահավասար և փոխշահավետ բնույթ: Ուշակովը հավելել է՝ երկու երկրների համագործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ և ենթակա չէ որևէ իրավիճակային փոփոխության։

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նոր հնարավորություններ են տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Ռուսաստանի և Չինաստանի շփումներում:

Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Չինաստանի առևտրատնտեսական կապերի, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում հետագա զարգացման հարցը: Չինաստան նավթի և խողովակաշարային գազի մատակարարումներով Ռուսաստանն առաջինն է։ Շեշտը դրվել է նաև նորարարական ուղղություններով, այդ թվում՝ ԱԲ տեխնոլոգիաներում համատեղ աշխատանքի վրա:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր չինացի գործընկերոջ հետ կիսվել է նաև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերի գնահատականներով, իսկ Սի Ծինփինը Պուտինին տեղեկացրել է Պեկինի և Տոկիոյի հարաբերությունների մասին:

Կողմերը պայմանավորվել են տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար ակտիվացնել միջգերատեսչական մակարդակում երկու երկրների երկխոսությունը:

ՌԴ նախագահն ընդունել է 2026 թվականի առաջին կեսին Չինաստան այցելելու՝ Սի Ծինփինի հրավերը: Ժամկետները և մանրամասները կհամաձայնեցվեն լրացուցիչ:

Leave a Comment