Aurora News | Մոսկվան նրանց կդիտարկի որպես օրինական ռազմական թիրախ․ Զախարովա

ՆԱՏՕ-ն պլանավորում է բացահայտ ռազմական միջամտություն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությանը, ըստ որի՝ խաղաղության համաձայնագրից հետո Արևմտյան զինված ուժերը կարող են հայտնվել Ուկրաինայում։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ դիվանագետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայում «Կամավորների կոալիցիայի» զորքերի տեղակայումը Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի է։

«Մոսկվան նրանց կդիտարկի որպես օրինական ռազմական թիրախ», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Leave a Comment