Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի տեղափոխման նախաձեռնությունը «սեղանին» է. Զախարովա

Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի տեղափոխման նախաձեռնությունը «սեղանին» է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի տեղափոխման նախաձեռնությունը «սեղանին» է։

«Ռուսաստանը մի անգամ առաջարկել է իրանական հարստացված ուրանի պաշարները տեղափոխել իր տարածք։ Այս նախաձեռնությունը մնում է «սեղանին»… Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել, որ վերոնշյալ պաշարները պատկանում են Իրանին։ Դրանց առկայությունը ոչ մի կերպ չի հակասում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Թեհրանի պարտավորություններին։ Միայն իրանցիներն ունեն դրանցից ազատվելու իրավունք, այդ թվում՝ որոշել՝ դրանք տեղափոխե՞լ Իրանից դուրս, և եթե այո, ապա որտեղ տեղափոխել», – ասել է Զախարովան։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը որպես հնարավոր տարբերակ առաջարկել է տեղափոխել Իրանից ավելորդ հարստացված ուրանը, ինչը կնվազեցնի մի շարք երկրների գրգռվածությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment