Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողությունները, քանի որ Կիևը դեռևս չի կայացրել հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ որոշումները:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սակայն Մոսկվան հայտարարել է բանակցությունների իր պատրաստակամության մասին և նշել, որ դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է.
«Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողությունները։ Խաղաղ կարգավորման դուռը բաց է, և Ռուսաստանը մնում է բաց։ Սակայն մինչև Ուկրաինան համապատասխան որոշումներ չընդունի, պատերազմը շարունակվում է», – ասել է մամուլի քարտուղարը։