Ռուսական հացահատիկի նոր խմբաքանակները այսօր Հայաստան կուղարկվեն Ադրբեջանի տարածքով


Միջազգային


Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի ութ երկաթուղային վագոն։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երեկ Հայաստան է ժամանել 25 երկաթուղային վագոն, որոնք տարանցիկ կերպով տեղափոխել են 1746 տոննա հացահատիկ։

Նախկինում Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով ուղարկվել էր 285 երկաթուղային վագոն հացահատիկ՝ մոտավորապես 19900 տոննա։


Leave a Comment