Աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ փոփոխություններ չունենք․ Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու առաջիկա անելիքներն էին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բարձրաձայնել է քաղաքացիներին հետաքրքրող մեկ այլ հարց, որը վերաբերում էր ութժամյա աշխատաժամանակը կրճատելուն ուղղված Կառավարության նախագծին: «Այս պահին փոփոխություններ չունենք: Քանի որ շատ ենք խոսում աշխատելու մասին  եւ աշխատանքով հարցեր լուծելու մասին, կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք աշխատելու, եւ ոչ թե չաշխատելու  վրա»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ թեեւ ՀՆԱ-ի կրկնակի աճ կա այժմ, բայց դեռ պետք է շատ աշխատել՝ հասնելու Արեւելյան Եվրոպայի, Արեւմտյան Եվրոպայի երկրների բարեկեցությանը, աշխատանքի արտադրողականության այնպիսի աճին, որը թույլ կտա մտածել այդպիսի ծրագրերի մասին:

Leave a Comment