
ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առը հա, այստեղ են ասել։
Թելեգրաֆն էլ է անդրադարձել **քսի նախարարությանը։ Աշխարհ կանգնիր, իջնող կա»:
Նշենք, որ «The Telegraph»-ը մասնավորապես գրել է. «Գործարար Սամվել Կարապետյանի որդի Սարգիս Կարապետյանը, որը մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձևավորմանը, այս ամռանը կայանալիք ընտրություններից առաջ, հայտարարել է, որ միջին տարիքի կանանց քաղաքական ակտիվության աճը պայմանավորված է սեռական անբավարարվածությամբ։
Հարցին՝ արդյոք պետք է ստեղծվի նախարարություն՝ այդ ենթադրյալ խնդիրը լուծելու համար, Կարապետյանը պատասխանել է, որ՝ այո, և հավելել է, որ նման կառույցը կարող է նաև օգնել լուծել Հայաստանի ծնելիության նվազման խնդիրը»:
Աղբյուրը` Սյուզաննա Սիմոնյան