Այսօր ցորենի
ութ վագոն Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով կուղարկվի Հայաստան։
Ինչպես
հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ հաղորդվել է Ադրբեջանի տարածքով
Հայաստան ուղարկված հացահատիկի նախորդ խմբաքանակի մասին. հացահատիկի 25 վագոն՝ 1746
տոննա ընդհանուր քաշով:
Այսօրվա
դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 285 վագոն
հացահատիկ (մոտավորապես 19.900 տոննա ընդհանուր քաշով)։