2026 թվականի հունվարի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ծաղկաձորն այսօր» խորագրով միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր միասին հասկանալ Ծաղկաձորի իրատեսական զարգացման ուղղությունները և վերհանել շատ կարևոր հարցադրումներ, որոնք պետք է լինեն գործընկերների ուշադրության կենտրոնում։ Ներկայացվեց նաև տարածաշրջանի խոշորագույն նախագծերից մեկը՝ «Ծաղկաձոր Հիլզ» բազմաֆունկցիոնալ հանգստյան և բնակելի համալիրը։
Միջոցառմանը ներկա էին մի շարք պետական ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ,ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարը, և այլք։ Միջոցառումը կազմակերպվել էր «Արթ Ռեզիդենս» կարզմակերպության կողմից, որը 5 ամիս առաջ միացել է Tsaghkadzor Hills նախագծին՝ միավորելով իր ուժերը FYM Hospitality Group-ի հետ։
Միջոցառման բացմանն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Քաղաքաշինության Կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։
.jpg)
Tsaghkadzor Hills նախագիծը ներկայացրեց «Արթ Ռեզիդենս» ընկերության սպասարկման բաժնի ղեկավար Հայկուհի Քամալյանը, իսկ ներդրումային հատվածը՝ Mixxup անշարժ գույքի ընկերության տնօրեն Սարգիս Ներսեսյանը, ով ունի ավելի քան 15 տարվա փորձ անշարժ գույքի ներդրումների ոլորտում։ Կնքվեց համագործակցության հուշագիր՝ Tsaghkadzor Hills-ի գործընկեր կառույցների ղեկավարաների` Արա Կարապետյանի (Tsaghkadzor Hills-ի հիմնադիր և տնօրեն), Նվեր Սաֆարյանի («Արթ Ռեզիդենս» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն), և Արմեն Ֆրանգուլյանի (FYM Hospitality Group-ի հիմնադիր և տնօրեն) միջև։
 (1).jpg)
Այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում համայնքին վերաբերող մի շարք կարևոր հարցերի մասին՝ սկսած քաղաքի զարգացման հեռանկարներից մինչև իրականացվող ծրագրեր և պլանավորվող նախագծեր։ Պանելային քննարկման մոդերատորը բիզնեսի զարգացման և հաղորդակցության մասնագետ Էդիկ Հարությունյանն էր, իսկ քննարկման մասնակիցները՝ «Արթ-Գրուպ» և «Արթ Ռեզիդենս» ընկերությունների հիմնադիր Դավիթ Աբովյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, FYM Hospitality Group-ի հիմնադիր և տնօրեն Արմեն Ֆրանգուլյանը, և Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Tsaghkadzor Hills-ի մասին․
Tsaghkadzor Hills-ը բարձրակարգ, բազմաֆունկցիոնալ հանգստյան և բնակելի համալիր է, որը ստեղծված է՝ միավորելու բնության անգերազանցելի գեղեցկությունը, ժամանակակից ճարտարապետությունը և առողջ ապրելակերպը: Այստեղ յուրահատուկ ուշադրություն է դարձված կանաչապատ տարածքներին, հանգստի գոտիներին, սպորտային ու առողջարար ենթակառուցվածքներին: Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմնված է բնական միջավայրի հետ ներդաշնակություն ապահովելու վրա: Համալիրի տարածքների կազմակերպումը նախատեսված է տեսարանների առավելագույն բացման և քայլելու հարմարավետ միջավայրերի ձևավորման համար:
Tsaghkadzor Hills-ը ոչ միայն լինելու է բարձրորակ բնակելի և հանգստյան միջավայր, այլև զգալի տնտեսական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Համալիրը կնպաստի անշարժ գույքի արժեքի կայուն աճին, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Համալիրի առկայությունը կխթանի հարակից ծառայությունների զարգացումը՝ ներառյալ սպա կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ և այլ սպասարկման ու ժամանցի ենթակառուցվածքներ, ինչը կակտիվացնի տեղական տնտեսությունը և կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանի համար:
Համալիրը բաղկացած է 2 առանձին մասից՝ Residence և RIS Resort-ի ներքո գործող հյուրանոց։
.jpg)
RIS Resort-ի ներքո գործող հյուրանոցը բարձրակարգ կենսակերպ առաջարկող հանգստավայր է Ծաղկաձորի սրտում: Նախագծված լինելով որպես լեռնային կյանքի ժամանակակից միջավայր՝ հյուրանոցն առաջարկում է հյուրընկալության ամբողջական փորձառություն՝ հարմարավետություն, բնություն, բարեկեցություն և համայնք։ Հյուրանոցը գործելու է RIS Apartments բրենդի պորտֆոլիոյի ներքո, որը ստեղծվել և կառավարվում է FYM Hospitality Group-ի կողմից։
RIS Resort-ի ներքո գործող հյուրանոցը կառուցման փուլում է, և ներդրումային հնարավորությունները բաց են։ Առաջարկվում է ներդրման 3 մոդել, ինչն ապահովում է հնարավորությունների ճկունություն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ընտրել իր նախընտրություններին ամենահամապատասխան տարբերակը։ Գնորդները կարող են ձեռք բերել անշարժ գույք Ծաղկաձոր Հիլսում ճկուն, տարաժամկետ վճարման պայմաններով՝ առանց լրացուցիչ տոկոսների, կամ ընտրել մեր գործընկեր FastBank–ի հատուկ առաջարկը։ Այդ դեպքում առաջին 36 ամսվա ընթացքում վճարումները նախատեսված են ընդամենը 9,7% տարեկան տոկոսադրույքով։
.jpg)
Գործադիր կազմակերպություններ․
«Արթ Ռեզիդենս» ընկերությունը պատասխանատու է «Ծաղկաձոր Հիլս» բնակելի համալիրի կառուցապատման կառավարման համար։ «Արթ Ռեզիդենս» ընկերությունը Հայաստանում կառուցապատման կառավարման առաջատար ընկերություններից մեկն է։ Կազմակերպությունը մասնագիտացած է բնակելի և սոցիալական նշանակության նախագծերի նախագծման և շինարարության մեջ՝ գաղափարից մինչև իրականացում և վաճառք։ Կազմակերպության կողմից կառուցվել է ավելի քան 150,000քմ բնակելի և սոցիալական նշանակության տարածքներ։
FYM Hospitality Group-ը պատասխանատու է լինելու «Ծաղկաձոր Հիլս» համալիրի հյուրանոցային հատվածի բրենդի մշակման և կառավարման, ինչպես նաև համալիրի շինությունների կառավարման համար։ FYM Hospitality Group-ը հյուրընկալության ոլորտում ստեղծել և կառավարում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Kantar-ը, RIS Apartments-ը, Craftsmen’s House-ը, House of Margot-ն, Frame-ը, և մատուցում է օպերացիոն կառավարման ծառայություններ հյուրընկալության ոլորտում։
.jpg)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: