Դատապարտելին այն չէ, որ լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ԱԺ-ում՝ պատգամավորը փորձել է նրբանկատ գտնվել ու Նիկոլին գնահատականներ չտալ, այլ՝ այն, որ նման կերպ են մտածում բոլոր ՔՊ-ականները. իրենց կարելի է, իսկ ա՛յ մյուսներին՝ ոչ:
Հիշեցնենք, որ Նիկոլը վերջերս էր հայհոյախոսության ու անթույլատրելի բառապաշարի կիրառման ռեկորդ սահմանել՝ կապված, մանավորապես, որոշ հոգևորականների հետ, իսկ նրա «կնիկ» Աննան մի փոքր ավելի մեղմ բառապաշարով հոգևորականներին մանկապիղծ էր հռչակել:
Սա շատ լավ բնութագրում է այս իշխանությունների էությունը, որի «սուրբ կովը» Ադրբեջանն է. Իլհամը Նիկոլին «պուբլիչնի» խլեշի էլ, պատասխան չի ստանալու, ՔՊ-ականներն էլ մի ծպտուն հանել անգամ չեն համարձակվելու, քանի որ գիտեն՝ ինչ կլինի իրենց հետ, եթե գոնե մի փոքր արժանապատվություն դրսևորեն ու մի «պու» ասեն. Իլհամը կհանրայնացնի այնպիսի փաստեր, որոնք ՔՊ-ականներն ուղղակի չեն կարողանա մարսել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: