Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ․ Սրբուհի Գալյան – Armenia Today

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ֆիրդուսի թաղամասին բնակիչներին, եթե նման ցանկություն հայտնեն։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանել է, որ գերակա շահի ճանաչմամբ սեփականության իրավունքի սահմանափակման նոր կառուցակարգերի համաձայն՝ անցումային փուլում շուկայական արժեքները կարող են վերանայվել նոր սկզբունքներով։

«Կարող է գործել ոչ թե շուկայական արժեք գումարած 15%, այլ շուկայական արժեք գումարած 30% ձևաչափը։ որ օրենսդրական փաթեթների կարգավորումները կարող են տարածվել նաև հետադարձ կերպով այն քաղաքացիների վրա, որոնք ժամանակին եղել են այդ հարաբերությունների կողմ»,- նշել է նա։

Երևանի Ֆիրդուսի բնակիչներն այսօր՝ փետրվարի 4–ին, բողոքի ակցիան էին կազմակերպել Արդարադատության նախարարության շենքի մոտ։ Նրանք բողոքել էին, որ գերակա շահ ճանաչված իրեն տները շուկայական գնով չեն գնահատում։ Թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ էր հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել էր նաև 2018 թվականի մարտի 22-ին:

Leave a Comment