
Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը, հայտնել Է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
«Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ Հաջորդիվ, կաշխատենք առանձին խմբերով՝ ըստ ուղղությունների, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համադրում։
Մենք աշխատում ենք նախագահ Վլադիմիր Զելենսկու հստակ ցուցումների շրջանակներում՝ արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է Ումերովը։