Սրբուհի Գալյանը պատասխան չունի՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը եղել է քաղաքական բանտարկյալ, թե ոչ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխան չունի այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը, դատապարտված լինելով Մարտի 1-ի դեպքերով, եղել է քաղաքական բանտարկյալ, թե ոչ:

Լրագրողներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարին ներկայացրեցին դիտարկումը՝ եթե Փաշինյանը քաղբանգտարկյալ է եղել, ապա այդ տրամաբանությամբ ներկայումս կալանավորված բազմաթիվ գործիչները, այդ թվում՝ հոգևորականներ և քաղաքական-հասարակական գործիչներ, նույնպես քաղաքական բանտարկյալներ են։

Սրբուհի Գալյանը, այդուհանդերձ, չցանկացավ մեկնաբանել տվյալ հարցը՝ պատճառաբանելով, որ 2008 թվականին ինքն ուսանող է եղել և չի հետաքրքրվել քաղաքական գործընթացներով, հետևաբար չի կարող գնահատականներ տալ։

Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ արդարադատության նախարարը հայտարարեց, որ երկրում քաղաքական բանտարկյալներ չկան, և ասվածի լավագույն չափանիշը միջազգային կառույցների զեկույցներն են։

Leave a Comment