
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում մեկնարկած եռակողմ բանակցությունները կշարունակվեն առանձին խմբերի աշխատանքի ձևաչափով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնել է Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների հերթական փուլը: Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան: Այնուհետև աշխատանք կլինի ըստ ուղղությունների, առանձին խմբերով, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնական համատեղ համաժամանակեցում», — գրել է նա Telegram ալիքում: