
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, արձագանքելով լրագրողի՝ «Հրանտ Բագրատյանն ասում է՝ այդքան քանակի բենզին չունի Ադրբեջանը, որ ՀՀ-ին տրամադրի» դիտարկմանը, ասաց. «Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում: Տենց, ցանկություն չունեմ… Թող հարց ուղարկի Ադրբեջանի համապատասխան մատակարարին, հարցնի՝ եթե այդքան բենզին չունեք, ո՞նց եք ՀՀ-ին մատակարարում»: Հարցին՝ կարծում եք չե՞ք կարող գիտելիքի առումով ոտք մեկնել Բագրատյանի հետ, նշեց. «Իհարկե չեմ կարող: Իմ կենսափորձով, գիտելիքով ընդհանրապես չեմ կարող համեմատվել Հրանտ Բագրատյանի հետ»: