Սրբուհի Գալյանը հերքեց գլխավոր դատախազի հետ լարված հարաբերությունների մասին լուրերը

Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավոր, 1463-ը՝ դատապարտյալ։ Վերջին 5 տարիների կտրվածքով դատապարտյալների թիվը 57-ով ավելի է, քան կալանավորներինը։ Սա բավականին դրական ցուցանիշ է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Անդրադառնալով ընտրական գործընթացների թեմային՝ նախարարը հայտարարեց, որ իր թեկնածությունն առաջադրելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

«Իմ ցանկությունն է մասնակցել ընտրական գործընթացին», – պարզաբանեց Սրբուհի Գալյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ լարված հարաբերությունների ունի, նախարարը զարմացավ՝ չգիտի, թե ինչի մասին է խոսքը։ Նա հավաստիացրեց, որ իրենց հարաբերությունները երբեք լարված չեն եղել և  հիմա էլ լարված չեն։

Leave a Comment