Նույնականացման քարտերի ստացման և էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման գործընթացում առաջացած խնդիրների պատճառով կառավարությունը կարող է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել։ Այս մասին փետրվարի 4-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի խոսքով՝ թեև քաղաքացիներին բավարար ժամանակ է տրվել ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար, սակայն շատերը դիմում են վերջին պահին։ «Մենք ինչքան էլ ժամանակ ենք տալիս մեր քաղաքացիներին, որ ձեռք բերեն ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, նրանք դա թողնում են վերջին օրվան, և մենք հիմա հերթեր ունենք ID քարտերի ստացման, ամիսներ նույնիսկ»,- ասաց նախարարը։ Ստեղծված իրավիճակը կայունացնելու համար նախարարը հնարավոր է համարում […]