Արթուրը փորձել է Ժաննային դուր գալ՝ շաբլոն արտահայտություն արտաբերելով ու դրանով իսկ ծաղրի առարկա դառնալով: Ասացվածքը կիրառելի է ստեղծագործական, նորարարական կամ ռիսկային նախագծերի դեպքում, իսկ երբ խոսքը գնում է ստանդարտացված քննությունների մասին, ճշգրտությունը ոչ թե ցանկալի արդյունք է դառնում, այլ պարտադիր նվազագույն պայման։
Հենց միայն այս դեպքը բավական է, որ պարզ դառնա, թե ԿԳՄՍ-ում ինչ կարգի կատավասիա է տիրում: Ժաննան այնքան է խորացել թուրքական օրակարգի սպասարկման մեջ, որ քննություների հարցը դարձել է խիստ երկրորդական: Բայց ա՛յ եթե անգլերենի փոխարեն ասենք թուրքերեն թեստերի մասին խոսք լիներ, ոչ միայն Ժաննան, այլև հենց Նիկոլը Էրդողանից ներողություն կխնդրեր: Չէ, այնպես չէ, որ անգլերենն անկարևոր է, բայց դա Նիկոլի շեֆի վերադասների մայրենին է, ինչը ռեակցիան մեղմացնում է:
Մարտիրոսյան Արթուրի՝ խնդրին ցուցաբերած մոտեցումը ի ցույց է դրել Հայաստանի պետական կառավարման համակարգի խոցելի կողմերից մեկը՝ արդյունքի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը, ինչը զարանալի չէ. վերադասը մի ամբողջ երկիր է վարի տվել, ախ չի արել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: