
«Խոսակցություններ են շրջանառվում, որ ձեր և գլխավոր դատախազի ջրերը մեկ առվով չեն հոսում և ձեզնից մեկն է հայտնվելու ՔՊ ցուցակում։ Ձեր հարաբերությունները լարվա՞ծ են»,- լրագրողի հարցը զարմանք առաջացրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մոտ։ «Ինչո՞ւ պետք է լարված լինեն, երբեք չեն եղել և իհարկե՝ չեն։ Ձեր հարցի բովանդակությունն ինձ համար անհասկանալի էր»,- ի պատասխան ասաց նախարարը։ «Իմ մասով կարող եմ պատասխանել․ ես առաջադրվել եմ ցուցակում՝ դրանով հատնել իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և պատրաստակամությունը՝ մասնագիտական աջակցության, այս ողջ պրոցեսի ընթացքի համար, և դա իմ ցանկությունն է։
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին՝ չգիտեմ դուք ինչ եք խոսում, բայց ամեն դեպքում որոշակի պաշտոններ որոշակի սահմանափակումներ են ենթադրում․ օրինակ՝ ապաքաղաքական լինելու սկզբունք գոյություն ունի որոշակի պաշտոնների դեպքում»,- ավելացրեց Գալյանը։