ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու են սիրիացի ահաբեկիչները հանձնվել Թուրքիային։
Ըստ նրա՝ նշված անձինք տեղափոխվել են պայմանով, որ պետք է շարունակեն կրել կալանքը։ Սրբուհի Գալյանի խոսքով՝ դա արվել է առկա տարբերակների գնահատմանը ի պատասխան և Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու և Սիրիայում հայ համայնքի իրավունքները պաշտպանելու նպատակով։
Լրագրողների հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է սիրիացի ահաբեկիչների փոխանցումը կատարվել Թուրքիայի միջոցով, ինչին ի պատասխան՝ նախարարը զարմանք հայտնեց՝ իսկ ի՞նչ է, Թուրքիայով արգելվա՞ծ է։
«Մենք գնահատել ենք փոխանցման ուղիները, դիտարկել ենք այլ տարբերակներ և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում ընտրել ենք հենց այս ուղին։ Չկա որևէ արգելք, թե որ երկրի միջոցով պետք է կատարվի փոխանցումը»,- ասաց նա։