Ճապոնիայում ձմեռային փոթորիկների և սառնամանիքի հոտևանքով զոհվել է 30 մարդ, հաղորդում է NBC News-ը։
Հունվարի 20-ից ի վեր ձյան հետ կապված միջադեպերի հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ։ Փրկարարներն օգնում են իշխանություններին մաքրել Աոմորի քաղաքում գրեթե երկու մետր խորությամբ ձնաբքի շերտը։ Միևնույն ժամանակ, Սապորոյում մոտ 1000 ձնամաքրիչ մեքենա սկսել է մաքրել ձյունը 2300 մղոն երկարությամբ ճանապարհներից։
Նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան պատճառով Հոկայդո օդանավակայանը և մի քանի մայրուղի ժամանակավորապես փակվել էին։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել էր։
Հունվարի 28-ին The Guardian-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներում ձմեռային ուժեղ փոթորկի պատճառով մահացել է ավելի քան 40 մարդ։ Մահվան դեպքեր էին գրանցվել ցրտից տուժած տասնյակ նահանգներում։
