ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում չեն քննարկել ՀՀ Անկախության հռչակագրին առնչվող հարցեր։ Նրա խոսքով, քննարկումներից հետո արդեն կներկայացվեն, թե ինչ փոփոխություններ են նախատեսված։
Խոսելով նոր սահմանադրության նախագծում եկեղեցուն առնչվող դրույթների մասին, նա նշել է. «Հաշվի առնելով Եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում և մեր պետությունում՝ կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաև ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից:
Ուզում եմ ընդգծել, որ սահմանադրական նորմ ունենալը Եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում Եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում: Հուսով եմ՝ այս մեկնաբանությամբ այդ դեբատին վերջակետ կդնենք»,- ասել է նա։
