Ըստ հարցման՝ Կարապետյանին կընտրեր 34%-ը, Փաշինյանին՝ 33%-ը

Ըստ հարցման՝ Կարապետյանին կընտրեր 34%-ը, Փաշինյանին՝ 33%-ը

4 փետրվարի 2026 – 13:02 AMT

PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրապարակել է EMPIRICA կազմակերպության կողմից իրականացված հարցման վերջնարդյունքները՝ նշելով, որ վստահ քայլերով գնում են դեպի հաղթանակ։

Ըստ այդ տվյալների՝ եթե ընտրությունը լիներ երկու գործիչների միջև 34%-ը կընտրեր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, 33%-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կարապետյանը հավելել է, որ փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ՝ պետք է խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն:

«Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA և հարցը եղել է ում կընտրեիք, եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև:

Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։

Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։

Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300,000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։

Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսեք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»,-գրել է Կարապետյանը:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment