Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X սոցցանցի իր էջում ողջունել է Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
«Մենք ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության վերաբերյալ: Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, որոնք կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- գրել է խոսնակը։
