Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի և հրապարակման ենթակա կդառնա արդեն մարտին. այս մասին 2025-ի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարը շեշտել է, որ նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը հանդիսանում է տարվա առանցքային առաջնահերթությունը, և գործընթացն ակնկալվում է ամբողջությամբ իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։ «Չենք շեղվելու նաև այն ժամկետներից, որոնց մասին, որ ես նա նախորդիվ խոսել եմ բազմիցս։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտն է շարունակում մնալ, այսինքն՝ մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- ասել է նախարարը։ *** 2025-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։ Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը […]