Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել

https://arm.sputniknews.ru/20260204/inch-en-qnnarkel-pashinjann-u-alievy-hh-karavarutjuny-manramasner-e-hajtnel-98382630.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98372114_154:70:1340:960_1920x0_80_0_0_a519a585ae30e3b88a2ec42495c15320.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, աբու դաբի, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր

նիկոլ փաշինյան, աբու դաբի, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը հանդիպումից մանրամասներ է հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ԱՄԷ–ի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով է մեկնել։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

«Կողմերը ողջունել են Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

<Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով>,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment