Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Էյբները տեսակցել է Բագրատ սրբազանին

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Էյբները տեսակցել է Բագրատ սրբազանին

4 փետրվարի 2026 – 12:34 AMT

PanARMENIAN.NetՔրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբներն այցելել է կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանին: Կրոնական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում նա ասել է, որ այցի սահմանափակ ժամանակահատվածի պատճառով հաջողվել է տեսակցել միայն մեկ կալանավորված արքեպիսկոպոսի, հայտնում է Aysor.am-ը:

«Նման այցերը պահանջում են զգալի ժամանակ և նախապատրաստական աշխատանք։ Մեր մյուս այցերի ընթացքում ամեն ջանք կգործադրենք՝ տեսակցելու նաև մյուս բանտարկյալներին։ Մենք նաև հորդորում ենք այլոց՝ նույն կերպ վարվել։ Կարևոր է, որ արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչները ևս այցելեն նրանց։ Մեզ հայտնի է, որ առայժմ նման այց իրականացվել է միայն Կանադայի դեսպանատան կողմից։

Թեև այս այցի ընթացքում ժամանակը մեզ թույլ չտվեց անել ավելին, այնուհանդերձ, մենք ամեն ջանք կգործադրենք՝ շարունակաբար մեր համերաշխությունն արտահայտելու»,-ասել է Էյբները։

Գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորական անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Մայր աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։

Leave a Comment