Թրամփի որոշմամբ շաթդաունը ԱՄՆ-ում ավարտվեց — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որով ավարտվել է դաշնային կառույցների աշխատանքի՝ հունվարի 31-ից սկսված մասնակի դադարեցումը (շաթդաունը)։

Թրամփը հայտարարել է, որ ստորագրած Համախմբված հատկացումների մասին օրենքը թույլ է տալիս անհապաղ վերսկսել դաշնային կառավարության աշխատանքը և ապահովել դրա ֆինանսավորումը մինչև ֆինանսական տարվա ավարտը՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։ Հայտարարության տեսանյութը հրապարակել է Սպիտակ տունը։

Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ 217 կողմ, 214 դեմ ձայներով։ Կառավարության ֆինանսավորումը մասնակիորեն կասեցվել էր հունվարի 31-ի կեսգիշերից։

Leave a Comment